Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ

Մեր պատմության պատմությունը

Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է։


Երևի արդեն ժամանակն է գիտակցելու անցած տարի ինչքան կորուստներ ունեցանք, ովքեր-ովքեր հեռացան այս աշխարհից ու դեռ քանի-քանիները պետք է այս տարի հեռանան: Այս գիտակցությամբ ապրելն էլ մի բան չի, բայց ինչ արած` պետք է հաշտվենք սրա հետ ու շարունակենք գուշակել, թե հաջորդն ով է, ու եթե մի փոքր բախտներս բերի, այդ հաջորդ հեռացողին դեռևս իր կյանքի ընթացքում ցավ պատճառած չենք լինի կամ էլ` չարախոսած նրա մասին: Բայց ավելի վախենալու է, երբ ամեն գնացողի հետ հեռանում ենք մենք, ու կարծես մի հրաշագործի ձեռքով ջնջվում է մեր անցյալը՝ թողնելով այն միայն ու միայն մեզ, որ ոչ ոք չկարողանա մեզ սթափեցնել կամ հիշեցնել մեր անցյալի պատմության թաքնված էջերը: Այս ամենը հեչ, կարևորը, գիտե՞ք, ում եմ ամենաշատը սիրում՝ նրան, ով հեռանալիս բարությամբ է հեռանում ու մահվան շեմին կանգնած չես զգում անգամ իսկ չարի նշույլ, ու դու համոզված ես, որ այդ բարությունը ինչպես երկնքին, այնպես էլ քեզ է պետք, որպեսզի ապրես ու չչարանաս… Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է…


Մենք նորմալ պատմություն չունենք: Կամ` գրեթե չունենք: Մեր պատմությունը` հեքիաթ է: Լավագույն դեպքում` պատմվածք: Ու` ըստ գրողի էլ, «ասանկ» կամ «անանկ» է եղել այս կամ այն անցքը: Ու հիմա շատ դժվար է ասել, թե, ի վերջո, ինչն ինչպես, ինչու և, անգամ, երբ է եղել:


Նայեք ձեր շուրջը ու մտածեք. ի՞նչ է գրելու մեր օրերի մասին մի 50-100 տարի հետո պատմաբանը. էն` ինչ կա՞, թե՞ էն զառանցանքը, որ իշխանական լրատվամիջոցներն են տարածում:


Եթե երկրի Սահմանադրական դատարանի նախագահը իր կազմած գրքում լուսանկար է մկրատում` դուրս թողնելով տվյալ քաղաքական իրավիճակի համար անցանկալի անձանց, որոնցից ինքն, ի դեպ, ժամանակին դողում էր, էլ ինչի մասին ենք խոսում:


Էդպես խեղված-խեղաթյուրված-տխեղծ է մեզանում ամեն ինչ:


Ու հենց դա է նաև պատճառը, որ յուրաքանչյուրը ցանկացած գործի առանցքը իր անձնական շահն է դարձնում:


Ու հենց դրա հետևանքն էլ էն է, որ, ասենք, ուսուցիչը` պարզ դասատու է դառնում:


Որ հոգևորականը եկեղեցին… որպես աշխատատեղ է ընկալում:


Հակառակի պահանջարկն է բացակայում նաև: Չափանիշներն են խախտված: Մի անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ պետական-կառավարական բարձր պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող ցանկացածին, ով թալան է արել/անում` ժողովուրդն իրավամբ համարում է ավազակ, բայց արի ու տես, որ չանողին-իր հալալ վաստակով ապրողին էլ` հանիրավի համարում է… էշ: Դե արի ու բան հասկացիր էս ազգից ու իր տրամաբանությունից:


Այսպիսի խեղված արժեհամակարգով` ու՞ր…


Բայց, ի հակադրություն դրա, այնքան գիտակ ենք ու համակողմանիորեն պատրաստված` տարբեր ծտերի ենք շինիչ հորդորներ տալիս` հստակ նշելով, թե ինչը ինչպես և որտեղ պետք է անեն. «…Բույն հյուսիր ծառին, բարդու կատարին…»: Էս որպես օրինակ` ընդամենը:


Մինչդեռ մեր կյանքը պիտի կարգավորենք աշխարհիս վրա արդեն իսկ գրված ու դեռևս չգրված կամ էլ ընդհանրապես չգրվելիք օրենքներով, որոնք շատ ու շատ պարզ են` ենթադրենք. հանրային պատասխանատվության կոչված անձն իրավունք չունի իր գործունեության առանցքում դնել անձնական շահը. նրա ողջ կենսագործունեության առանցքը հանրային շահը պետք է լինի:


Ուսուցիչը` դասատու չէ: Ոչ անգամ դաս սովորեցնող: Նա պիտի սովորել սովորեցնի:


Ոչ մեկս, առավել ևս` հոգևոր անձն իրավունք չունի եկեղեցին որպես աշխատավայր կամ սոսկ այցելավայր դիտել. դա մեր ՀՈՐ ՏՈՒՆՆ Է:


Փորձեք ու կտեսնեք, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում:


…Երեկ ինչ-որ մարդիկ հեռուստատեսությամբ ի լուր աշխարհի սփռում էին իրենց դարակազմիկ ու աշխարհացունց մտքերը, որոնցից մեկը հատկապես տպավորվեց. ցեղասպանության դեմ լավագույն միջոց, պարզվում է, պետականություն, պետություն և պետական ինստիտուտներ ունենալն է:


Այդ տրամաբանությամբ` մենք այսօր ամենախոցելին ենք` նույն այդ ցեղասպանության առումով:


Որովհետև այն, ինչ նրանք պետություն են համարում` թալանի հանձնված տարածք է ընդամենը: Այն, ինչ պետականություն` ծաղր: Այն, ինչ պետական ինստիտուտներ` ավազակաորջ ընդամենը:


Բայց մեր սերունդն է հենց պարտավոր պետություն, պետականություն, պետական ինստիտուտներ ստեղծել:


Ու ոչ միայն ցեղասպանությունից խուսափելու կամ մազապուրծ լինելու, ոչ միայն գոյություն քարշ տալու համար:


ԱՊՐԵԼՈՒ համար:


Առանց այն ողորմելիների, որոնք այսօր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, և որոնց ինքնապահպանման միակ հույսը իրենց ու իրենց այցելելիք տարածքները ոստիկանությամբ կամ բանակով շրջափակելն է:


Այդին Մորիկյան


25 ապրիլի, 2008թ.,


«Ժամանակ Երևան»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում