Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Հայաստանը պատրա՞ստ է կորցնել ինքնիշխանությունը

Հայաստանն իր «ֆորպոստը» կամ «էքսկլավը» համարող Ռուսաստանը ինչպես եղել է բռնատիրական երկիր՝ անկախ կառավարման համակարգից, այնպես էլ շարունակում է մնալ այդպիսին ու նկրտումներ ունի իր կայսրությունն ընդլայնելու: Հենց նման նպատակի է ծառայելու ՌԴ «հանճարեղ» գաղափարներից մեկը՝ Մաքսային միությունը, որի մեջ Ռուսաստանը ցանկանում է տեսնել նաև Հայաստանին: Թե ի՞նչ է սպասվում Հայաստանին այդ միությանն անդամակցելու դեպքում, ի՞նչ կշահի ու կկորցնի մեր երկիրը, «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի առևտրային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկու հետ:

– Պարոն Պորտանսկի, Մաքսային միության դրական և բացասական կողմերը որո՞նք են:

– Մաքսային միությունն այսօր միայն սկսում է զարգանալ, և այդ պատճառով այսօր դեռ դրական ու բացասական կողմերի մասին խոսելը վաղ է: Կա որոշակի դրական դինամիկա, որ Մաքսային միության մասնակիցների միջև առևտրի ծավալները մեծանում են, բայց միաժամանակ Մաքսային միությունը դեռ պետք է ամրացնի իր դիրքերն ապագայում, որ դառնա հզոր ինտեգրացիոն խմբավորում, վերածվի ընդհանուր շուկայի, այսինքն՝  ընդհանուր տնտեսական գոտի դառնա: Այնպես որ, այդ ինտեգրացիոն գործընթացը դեռ պետք է զարգանա:

– ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար խոչընդոտներից մեկն ընդհանուր սահմանի բացակայությունն է: Քննարկվում են նաև տարբեր կարգի այլ խնդիրներ: Ըստ Ձեզ՝ տնտեսական ի՞նչ շահ կունենա Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու դեպքում:

– Մաքսային միությանն անդամակցելու համար բոլորովին պարտադիր չէ ընդհանուր սահման ունենալ, առավել ևս՝ ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում: Աշխարհում կան ինտեգրացիոն խմբավորումների օրինակներ, երբ երկրների միջև չկա ընդհանուր սահման: Ներկայիս հեռահաղորդակցային հնարավորությունների պայմաններում դա այնքան էլ կարևոր չէ:

Ինչ վերաբերում է տնտեսական առավելություններին՝ Հայաստանն այս դեպքում կստանա շատ ավելին, քան Ռուսաստանը, քանի որ Հայաստանի համար կբացվի մի հսկայական շուկա, այսինքն՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի շուկաները, մինչդեռ, օրինակ, Ռուսաստանի համար Հայաստանի շուկան զգալիորեն ավելի քիչ նշանակություն կունենա, նրա համեմատ, ինչ Հայաստանը կստանա. Հայաստանը ինչ արտահանում է՝ ծխախոտ, կոնյակ, ալկոհոլային խմիչքներ, կարտահանի առանց մաքսատուրքերի: Այսինքն` Հայաստանի համար դա հետաքրքիր է:  

– Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Չեն հակասո՞ւմ արդյոք ԱՀԿ-ի և Մաքսային միության գործունեությունները միմյանց:

– ԱՀԿ կանոնների և Մաքսային միության գործունեության միջև հակասություններ չկան: Աշխարհում շատ կան նման միություններ, որոնց անդամները նաև ԱՀԿ անդամներ են: Այնպես որ, այստեղ սկզբունքային հակասություններ չկան:

– Կարելի՞ է նույնը ասել Եվրոպական միության մասին:

– Իհարկե, կարելի է նույնը ասել. Եվրոպական միությունը նույնպես մաքսային միություն է, և դա միակ մաքսային միությունն է, որ ԱՀԿ անդամ է հենց մաքսային միության տեսքով: Դա եզակի դեպք է:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանը կարո՞ղ է համագործակցել և Եվրոպական միության հետ, և անդամակցել Մաքսային միությանը:

– Այո, իհարկե, բայց ընդհանրապես, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա առևտրային քաղաքականությունը իրականացնում է Մաքսային միությունը, այդ դեպքում առևտրային հարաբերությունների կառուցումը որոշում է Մաքսային միությունը, ոչ Հայաստանը: Այդտեղ իսկապես որոշ նրբություն կա: Այդ դեպքում ԵՄ-ի հետ դժվար կլինի ինքնուրույն հարաբերություններ կառուցել, քանի որ ՀՀ-ի այդ իրավասությունները պատվիրակված կլինեն Մաքսային միությանը:

– Այսինքն` Հայաստանը ինքնիշխանության կորո՞ւստ կունենա:

– Այո, երբ խոսքը գնում է ինտեգրացիայի մասին, այստեղ, իհարկե, խոսքը վերաբերում ինքնիշխանության որոշակի կորստին հենց առևտրատնտեսական ոլորտում, ոչ թե քաղաքական, այլ՝ առևտրատնտեսական:

– Այսինքն` այն, ինչ կստանա ՀՀ-ն՝ այդ մեծ շուկան, կփոխհատուցի՞ ինքնիշխանության կորուստը:

– Ես հասկանում եմ ձեր հարցը, բայց դա արդեն այլ հարց է: Հայաստանի ղեկավարությունն ինքը պետք է որոշի՝ որն է իրեն առավել ձեռնտու՝ անդամակցել Մաքսայի՞ն միությանը, թե՞ գերադասել եվրոպական ուղղությունը: Դա բարդ հարց է: Օրինակ՝ հիմա Ուկրաինան շատ դժվար է որոշում կայացնում: Անմիջապես, այսքան շտապ պատասխանել` դժվար է, և ես չեմ համարձակվի վերջնականապես պատասխանել դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում