Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Աստված գիտի՝ ինչպես կդասավորվեր կարիերաս, եթե ես հայ չլինեի. Մարգարիտա Պոզոյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուսաստանի ձայն» նախագծի եզրափակիչ փուլում հայտնված  հայազգի երգչուհի Մարգարիտա Պոզոյանը:

–  Ի՞նչ կպատմեք Ձեր արմատների մասին:  Ձեր մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ:

–  Իմ նախնիները Ախալքալաքի շրջանի  Կարտիկամ գյուղից են: Պատերազմի տարիներին, մինչ իմ պապն իր եղբայրների հետ կռվում էր ռազմաճակատում, տատիկս իր վեց երեխաների հետ սովամահ չլինելու համար ոտքով Վրաստանից հասավ Ռուսաստան՝  Կրասնոդարի մարզի Օտրադնայա կայարան: Այնտեղ էլ նրանք հիմնավորվեցին: Հենց այդտեղ էլ ծնվեց ու մեծացավ մայրս:

– Հայ հասարակությունը Ձեր մասին՝ որպես երգչուհու, առաջին անգամ լսեց ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ռուսաստանի ձայն» հեռուստաշոուի ժամանակ: Մեզանում դեռ շատերն են հիշում Ձեր և Դիմա Բիլանի «Կարուզո» կատարումը, երբ դահլիճը ցնծում էր  ծափերից: Ձեր մասին, սակայն, այնքան էլ շատ բան հայտնի չէ:

– Ցավալի է, որ ես չեմ նկատվել հայ հանդիսատեսի կողմից Հայաստանում «Նոր ալիքի» մասնակիցների ընտրական փուլում, բայց չէ՞ որ դեռ 2009թ.՝ Ռուսաստանում  «Եվրատեսիլի» ընտրական փուլին մասնակցելուց մեկ ամիս անց, ինձ լսել են նաև Երևանում: Այն ժամանակ ինձ զարմանալիորեն ընդհանրապես «չնկատեցին»: Երևի ես մի քանի տարի անց ավելի լավ սկսեցի երգել, որով և արժանացա հայ հանդիսատեսի ուշադրությանը: Շնորհակալ եմ, որ հիշում եք իմ կատարումները՝ թե՛ Դիմա Բիլանի հետ դուետը, թե՛ մյուս կատարումները:

– Ռուսական էստրադայում ծագումով հայ հայտնի երգիչ-երգչուհիները հանդես են գալիս տարբեր կեղծանուններով կամ բեմական անուններով: Արդյոք Ձեր մտքով չի՞ անցել փոխել ազգանունը կամ շոուում հանդես գալ այլ ազգանվամբ: Օրինակ՝ շոումեն Մարկ Սաղաթելյանը Facebook-ի իր էջում ռուսներին մեղադրել էր շովինիզմի մեջ ու ասել, որ եթե Ձեր ազգանունը լիներ, օրինակ, Պոզոևա, «հաստատ կլինեիք առաջինը»:

– Ես երբեք ցանկություն ու միտք չեմ ունեցել փոխելու ազգանունս: Ինչ վերաբերում է կեղծանվանս, ապա որոշակի շրջանակում ես հայտնի եմ որպես Արիշատա (Arishata): Այս բեմական կեղծանունը վերցնելու մտահղացումը ծագեց միայն այն պատճառով, որ այն համապատասխանում է R’n’B Soul  երաժշտական ոճով իմ կատարումներին:

«Ռուսաստանի ձայն» նախագիծը լուրջ մրցույթ է, հենց այդ պատճառով էլ որոշեցի հանդես գալ իսկական անուն-ազգանվամբ, որպեսզի այդ եղանակով  բոլորին ապացուցեմ, որ հայկական ազգանվամբ էլ հնարավոր է շատ բանի հասնել: Չպետք է մոռանալ, որ բոլոր մրցույթներն էլ ունեն իրենց նրբությունները, և սա էլ բացառություն չէր:

-Ո՞րն է «Ռուսաստանի ձայն»-ում Ձեր հաղթանակի գրավականը: Արդյոք Ձեր հայ լինելը ու հայկական ընդգծված արտաքինը երբևէ չե՞ն խոչընդոտել կարիերայի սանդուղքով վեր բարձրանալուն: 

– Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպես կդասավորվեր իմ կարիերան, եթե ես այլ ազգության պատկանեի: Անձամբ ես մարդուն ընդունում եմ բացառապես նրա մարդկային հատկանիշների համար, ինչը և բոլորին եմ ցանկանում:

– Վերջերս հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեզ համար առանց ընտանիքի չկա երջանկություն: Ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:

– Ինչպես ամեն նորմալ մարդու համար, ինձ  համար էլ ընտանիքը ուժի աղբյուր է, հենարան, ավելին՝ ընտանիքն իմ բանակն է: Նման աջակցություն, որ ցուցաբերում են հարազատներս, չեմ գտնի ոչ մի տեղ: Նրանցից ավելի՝  ո՞վ է ինձ սիրում այնքան անշահախնդիր, այնքան ինքնամոռաց: Ոչ ոք:

– Համագործակցության ի՞նչ առաջարկներ եք ստացել մրցույթից հետո: Ինչպե՞ս եք դիտարկում, օրինակ, Երևանում համերգներով հանդես գալու և հայ երաժիշտների հետ համագործակցելու առաջարկները: Գիտենք, որ հայ կատարողներից Մոսկվայում հանդես եք եկել Գոռ Սուջյանի հետ՝ Dorians խմբում:  

– Այո՛, ես շատ մտերիմ եմ Գոռի հետ: Նա աջակցել է ինձ նախագծի ողջ ընթացքում: Ինչ վերաբերում է համագործակցության առաջարկին, ապա դժվար մեր շոու-բիզնեսում գոյություն ունի այնպիսի պայմանագիր, որն ինձ կգոհացներ իր պայմաններով:

Այն, ինչ ինձ հիմա անհրաժեշտ է, դա լիակատար ստեղծագործական ազատությունն ու ֆինանսական աջակցությունն է: Ես ինքս եմ գրում այն երգերը, որ կատարում եմ, ու երաժշտական բավականաչափ նյութ կա հիմա: Անհրաժեշտ է այդ ամենը ձայնագրել ստուդիայում ու որակյալ արտադրանք թողարկել ալբոմի տեսքով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում