Կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչը: «Մանչեսթեր Սիթի»-ն հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման 52-րդ րոպեին միակ գոլը խփեց Յայա Տուրեն, ով շրջանցեց Նեմանյա Վիդիչին ու Վան դեր Սարի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպաս:
Եզրափակիչում «քաղաքաբնակներ»-ը կմրցեն ապրիլի 17-ին կայանալիք «Բոլթոն»-«Սթոուք» կիսաեզրափակիչի հաղթողի հետ: