Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Հերման Վան Ռոմպեյը սեպտեմբերի 1-ից կզբաղեցնի Եվրոպական քաղաքականության վերլուծական կենտրոնի նախագահի պաշտոնը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է նրա աշխատակցուհին:
2014թ. դեկտեմբերի 1-ին պաշտոնից հեռացած Եվրախորհրդի նախագահի (2009-2014թթ.) համար սահմանված է ամսական 4000 եվրո ցմահ թոշակ՝ անկախ այլ եկամտի աղբյուրի առկայությունից: Պաշտոնից հեռանալուց հետո առաջիկա 3 տարին Վան Ռոմպեյին վճարվում է ամսական 9700 եվրո ժամանակավոր նպաստ: Եթե թոշակի անցնելուց հետո նրա եկամտի գումարը գերազանցի Եվրախորհրդի նախագահի պաշտոնում նրա աշխատավարձը (24000 եվրո ամսական), նպաստը կհանվի:
Այն մասին, թե Վան Ռոմպեյը որքան կստանա որպես Եվրոպական քաղաքականության կենտրոնի նախագահ՝ նրա աշխատակցուհին չի հայտնել:








































