Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը չի պատրաստվում սպասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխությանը և ցանկանում է ձեռք բերել Լևերկուզենի «Բայեր»-ի երիտասարդ և տաղանդավոր դարպասապահ Բերնդ Լենոյի տրանսֆերը, վստահեցնում է Marca-ն:
2014/15 թթ. մրցաշրջանում 23-ամյա գերմանացին մասնակցել է 48 հանդիպման և բաց թողել 46 գնդակ:
Ներկա պահին Լենոն մասնակցում է Չեխիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:








































