Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստևան Յովետիչը կարող է վերադառնալ Իտալիա, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի` չորեքշաբթի օրը ֆուտբոլիստի գործակալը ժամանելու է Իտալիա և բանակցությունն է վարելու «Ինտեր»-ի հետ:
Բացի այդ, Յովետիչի գործակալի հետ ցանկանում է հանդիպել նաև Թուրինի «Յուվենտուս»-ը, որը նույնպես հետաքրքրված է Յովետիչի ծառայություններով:
Հիշեցնենք, որ Յովետիչը 14/15 թթ. մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:












































