Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Հայաստանը նոր Մայդան չէ, մի´ նույնականացրեք. The Interpreter

Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը ընդհանուր քիչ բան ունեն Ուկրաինայի ապստամբության հետ, սակայն ռուսական աշխարհաքաղաքական հռետորաբանությունը սովորություն ունի ինքնիրագործվող մարգարեություններ անել։ Այս մասին The Interpreter պարբերականում գրում է Փոլ Գոբլը։

Շատ ռուս վերլուծաբաններ շտապում են ենթադրել, որ Երևանի այս շաբաթվա ցույցերը և դրանց ճնշումը Հայաստանի իշխանության կողմից նոր մայդանի բացման ռաունդ են։ Սակայն իրադարձությունների նման մեկնաբանությունը, երբ խոսքը վերաբերում է քաղաքականության ուղեցույցին, կարող է լինել ինքնիրագործվող մարգարեության ամենավատ ձևը՝ փոխակերպելով ներքին պայմաններին վերաբերող հայերի ցույցերն ինչ-որ բանի, որն ավելին է։

Դա Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովի եզրակացությունն է, որը հստակ նախազգուշացում է Կրեմլին և ռուս ու օտարերկրացի վերլուծաբաններին իրավիճակի տարընթերցման մասին, որ փորձում է ամեն ինչ հարմարեցնել նախագոյության շրջանակին։

Նրանք, ովքեր հետխորհրդային տարածքում ժողովրդի դժգոհության ամեն դեպք դիտարկում են որպես մայդան կամ պրոտո-մայդան, զոհ են դառնում ինքնատիպ աշխարհաքաղաքական դետերմինիզմին, ինչպես Մարկեդոնովն է ասում՝ «գործնականում յուրաքանչյուր բողոքական շարժում միայն «պրոքսի պատերազմի» արտահայտում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև»։

Նման մարդիկ ծույլ ելք են ընտրում և մոռանում, որ «քաղաքական ճգնաժամը վիրուս չէ», որը տարածվում է մի տեղից մյուսը, այլ արտացոլում հատուկ խնդիրներ։

Հայաստանում տեղի ունեցողը անկասկած նման չէ Ուկրաինայում տեղի ունեցածին։ Պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը։ Մեկ այլ պատճառ է այն, որ իշխանությունն ու ժողովուրդը բաժանված չեն Մոսկվայի հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքով։

Մոսկովյան վերլուծաբանն ասում է, որ ռուսական հարցը նրանց պայքարի վճռորոշ տարրը չէ, և շատ կարևոր է, որ Մոսկվայում մարդիկ զոհ չգնան էմոցիաներին և մայդանի նշաններ փնտրեն, որտեղ դրանք դժվար է գտնելը։ Փոխարենը Ռուսաստանը պետք է ճանաչի, որ ցուցարարները դժգոհ չեն Կրեմլից, այլ Երևանի իշխանական կառուցվածքից։

«Եթե ռուս քաղաքական գործիչներն ու դիվանագետները սխալ եզրակացություններ անեն և ընդդիմության գործողությունները կապեն Պետդեպ գործողությունների հետ՝ նրանք կստեղծեն իրավիճակ, որում Մոսկվան ստիպված կլինի աջակցել Հայաստանի իշխանությանը՝ անկախ նրանից, որ դա կարող է ունենալ իրենից հայերի օտարման էֆեկտ»,- ասել է Մարկեդոնովը։

Այդ իրադարձությունը, որը ներքին հայկական խնդիր է այսօր, կարող է վաղը վերածվել Մայդանի՝ դառնալով Ռուսաստանի համար ավելի մեծ ու ավելի վտանգավոր մի բան։ Փոխարենը վերլուծաբանը կոչ է անում, որ Ռուսաստանն իր գծերը բաց պահի և´ Հայաստանի իշխանության, և´ հայ ժողովրդի համար, և խրախուսի կարգավորում, այլ ոչ թե աջակցի միայն մի կողմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում