Ոստիկանությունն այս գիշեր էլ գործողություն չի ձեռնարկի Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների դեմ։ Այդ մասին քիչ առաջ լրագրողների եւ նաաձեռնող խմբի անդամների հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Օսիպյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին ասաց, թե ակտիվիստները պետք է մնան օրինականության շրջանակներում, այլապես իրավապահները կարգի կհրավիրեն նրանց։











































