Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահի թեկնածու Ժոան Լապորտան կարծում է, որ «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան իդեալական համալրում կլինի թիմի համար:
«Պոգբան իդեալական թեկնածու է «Բարսելոնա»-ի համար: Կարծում եմ’ նրա համար կատալոնական թիմ տեղափոխությունը հիանալի մարտահրավեր կլիներ: Ես լավ հարաբերություններ ունեմ Պոգբայի գործակալի հետ»,- նշել է Լապորտան Radio Catalunya-ին տված հարցազրույցում:
Չնայած ՖԻՖԱ-ի` տրանսֆերներ իրագործելու արգելքին, որն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականը, իսպանական ակումբը կարող է պայմանագիր ստորագրել իտալացի ֆուտբոլիստի հետ, ինչպես դա տեղի ունեցավ Ալեշ Վիդալի պարագայում:








































