«Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ ընթացիկ ամռանը տեղ է գտել ակումբի մարզչական շտաբում և աշխատում է թիմի դարպասապահների հետ:
Միևնույն ժամանակ 40-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեռևս վաղ է խոսել մարզական կարիերան ավարտելու մասին:
«Առայժմ չի կարելի է հստակ ասել, որ ավարտում եմ մարզական կարիերաս: Ներկա պահին ես դարձել եմ «Դինամո»-ի երիտասարդական կազմի դարպասապահների մարզիչը:
Դեռևս քննարկման արժանի բազմաթիվ հարցեր կան, այդ թվում պետք է խորհրդակցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ:
Միայն նրա հետ խորհրդակցելուց հետո կկարողանամ հստակ պատասխանել ապագայիս վերաբերող հարցերին: Իսկ առայժմ հարմարվում եմ մարզչի դերում»,- հայտարարել է դարպասապահը:






































