ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այս պահին դարձյալ Բաղրամյան պողոտայում է։ Նա նշեց, որ երեկ լուսադեմին ոստիկանությունն ապօրինի է գործել.«Ակնկալում ենք, որ այն անձինք, ովքեր տվել են այդ ապօրինի հրամանը խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել և լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտել, և՛ հրաման տվողները պետք է պատժվեն, և՛ բռնություն կիրառողները»։
Նրա խոսքով՝ բողոքի պահանջը պետք է բավարարվի, և հաջողության հասնելու համար ոչ միայն այս հրապարակը պետք է լեցուն լինի, այլ ՀՀ բոլոր քաղաքների և գյուղերի հրապարակները









































