Christie’s աճուրդի տան իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի ստեղծագործությունների երեկոյան վաճառքից ստացվել է համեստ՝ 72 մլն ֆունտ ստերլինգ։ Վաճառվել են Մոնեի, Սիսլեյի, Շագալի և Դալիի կտավները: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են աճուրդի տան մամլո ծառայությունում:
«Իմպրեսիոնիզմը և ժամանակակից արվեստը» կատեգորիայում աճուրդում ներկայացվել է հայտնի վարպետների 50-ից ավելի աշխատանք:
Աճուրդի ամենաթանկ լոտը եղել է Կլոդ Մոնեի «Մանուշակագույն հիրիկները»: Եվրոպացի մասնավոր կոլեկցիոների առաջարկած լոտը, որի նախնական գինը 6-9 մլն ֆունտ ստերլինգ էր, վաճառվել է 10 մլն 835 հազար ֆունտ ստերլինգով:
Սալվադոր Դալիի «Ձիով երկնային զբոսանք» նկարը՝ եվրոպական մասնավոր հավաքածուից, վաճառվել է 2 մլն 883 հազար ֆունտ ստերլինգով:
Ալֆրեդ Սիսլեյի «Բանջարանոցը» վաճառվել է 2 մլն 211 հազար ֆունտ ստերլինգով:
Մարկ Շագալի «Ծաղկեփունջը պատուհանի մոտ» կտավը վաճառվել է 3.2 մլն ֆունտ ստերլինգով:
Օգյուստ Ռոդենի «Աֆրոդիտա» բրոնզաձույլ քանդակը վաճառվել է 1 մլն ֆունտ ստերլինգից քիչ թանկ:









































