LG G4 սմարթֆոնը համաշխարհային ռեկորդ է սահմանել, ստեղծելով «աշխարհում ամենաերկար սելֆիների շարքը», հայտնում է korrespondent.net-ը:
Հարավկորեական LG ընկերության առաջատարը շարունակում է սահմանել համաշխարհային ռեկորդներ: Այս անգամ LG G4 –ի օգնությամբ արվել են ամենամեծ քանակով անընդմեջ սելֆիներ: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է ընկերության պաշատոնական կայքում:
Սելֆիներին Մեխիկոյում մասնակցել են ավելի քան 2.4 հազար մարդ: 2 ժամ անընդմեջ ներկաները կատարել են սելֆիներ: Գրանցվել է 736 լուսանկար:
Ինչպես նշում են LG ներկայացուցիչները, սմարթֆոնը առանց լիցքավորման միջինը կատարել է 10 վարկյանում 1 լուսանկար:











































