Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն այսօր նույնպես Ազատության հրապարակում միացել է համախմբման արշավին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ի սկզբանե ասել է, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է, և Աստված ոչ անի, որ այն դառնա քաղաքական նախաձեռնություն։
«Ես ցավում եմ երեկվա դեպքերի համար, որովհետև եթե ապագային են ձեռք տալիս, երեխաներին, բալիկներին, կարևոր չէ՝ յան-ով, թե օղլի-ով թուրք է, թուրքը մնում է թուրք ինձ համար։ Իրեն թուրքավարի վարվեցին, և սա չի մարսվելու։ Կգա մի օր, երբ ամբողջ հայ ազգը կգիտակցի՝ ինչ է կատարվում և նման կերպ կվերաբերվի այս իշխանությանը»,-հավելեց ազատամարտիկը։ Նա ասաց, որ կալանավորվածներ կան, և զարմանալի է, որ երեխաները որևէ քաղաքական հարց չեն բարձրացրել, բարձրացրել են տնտեսական հարց, այդ դեպքում ինչ է մտածում այս իշխանությունը՝ իր շներին բաց թողնելով երեխաների վրա։
Նա նշեց, որ Բաղրամյան 26-ից են բոլոր հրահանգները ստացվում։
«Երեխաներին այս օրը գցողները անիծվելու են, չեն մարսելու, մենք՝ ազատամարտիկներս, չենք ներելու իրենցից որևէ մեկին»,-ասաց Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանը։









































