33 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենագեր մարդը, որը կշռում էր 413 կգ, հաղորդում է Kentonline-ը: Տեղեկտվության համաձայն` Կարլ Թոմփսոնի դիակը հայտնաբերվել է նրա տանը:
Հարևանի խոսքով` փրկարար ծառայությանը մի քանի ժամ է պահանջվել տղամարդու դին շտապ օգնության մեքենա տեղափոխելու համար:
Թոմփսոնը վերջին 12 ամիսներին դուրս չէր գալիս տնից:










































