Friday, 19 06 2026
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

Գլխավոր հարցն է՝ ինչ են առաջարկելու կազմակերպիչները հրապարակում հավաքվածներին. Արայիկ Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը։

-Հոսանքի սակագնի բարձրացումը նոր բողոքի ալիք է բարձրացրել: Արդյո՞ք ուշացած չէ պայքարը, հաշվի առնելով, որ սակագնի բարձրացման որոշումն արդեն կայացվել է:

-Իհարկե, ցանկալի կլիներ, եթե կազմակերպիչները մինչև թանկացման որոշումն ընդունելը նախաձեռնեին  մեծ հանրահավաք և երթ, ինչը կարող էր լուրջ ճնշում գործադրել  ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա: Այդուհանդերձ, կապված ակցիաները նախաձեռնողների վճռականությունից և կազմակերպվածությունից, կարող են որոշակի հաջողություններ գրանցվել նաև հիմա, երբ սկսվել է շուրջօրյա նստացույց Ազատության հրապարակում: Երիտասարդների նման ակտիվությունն, իրոք, ուրախացնում է, ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի մեծ թվով քաղաքացիներ են հետևողական իրենց պայքարում: Բացի այդ, մենք նմանատիպ իրավիճակներ անցյալում էլ ենք ունեցել, ապագայում էլ ենք ունենալու, և այս ակցիաներով նաև անհրաժեշտ է ձևակերպել հանրային-քաղաքական մի այնպիսի օրակարգ, որը թույլ չի տա գների կամայական բարձրացում մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունների կողմից: Անհրաժեշտ է հստակ ձևակերպել այն մեխանիզմները, որոնք թույլ կտան փոխել այդ մենաշնորհների անարդյունավետ ղեկավարությանը, մտցնել արտաքին կառավարում, ընդհուպ` քննարկել դրանց ազգայնացման հնարավորությունը:

-Ինչպե՞ս եք գնահատում այս պահին հաջողության հասնելու շանսերը: Արդյո՞ք քաղաքացիական հանրությունը ինքնակազմակերպված է և պատրաստ է հետևողական գտնվել և պայքարի կեսից  չնահանջել:

– Նախ ասեմ, որ դրական վերաբերմունք ունեմ այս նախաձեռնության կազմակերպիչների հանդեպ, և իրավիճակը փոխելու մեծ ցանկություն եմ տեսնում նրանց մեջ: Սակայն այս պահին չեմ կարող խոսել հաջողությունների հնարավորության մասին, կանխատեսումներ անել: Ամեն ինչ կապված կլինի նրանից, թե նախաձեռնության հեղինակներն ինչ են առաջարկելու Ազատության հրապարակում հավաքվածներին, երբ երկուշաբթի օրը ժամը 19:00-ին կլրանա հոսանքի սակագինն իջեցնելու Հրապարակի պահանջի վերջնաժամկետը:

Ինչ վերաբերում է հանրության ինքնակազմակերպվածությանը, ապա մեր քաղաքացին միշտ պատրաստ է եղել փոփոխությունների: Մենք դրան ականատես ենք լինում համապետական ամեն ընտրությունների կամ հանրային հնչեղության իրադարձությունների ժամանակ: Խնդիրը, կարծում եմ, հանրության մեջ չէ, այլ քաղաքական-քաղաքացիական էլիտաների, որոնք հազվադեպ է, երբ ճիշտ են օգտագործում հանրության կողմից ստացված վստահության քվեն` բառիս բուն և փոխաբերական իմաստով:

-Դուք ֆեյսբուքյան գրառում էիք կատարել՝ խորհուրդ տալով նախաձեռնության անդամներին չնախատել մարդկանց, որ փողոց դուրս չեն գալիս: Ինչպե՞ս է հնարավոր հասնել նրան, որ յուրաքանչյուրը զգա՝ փոփոխությունն իրենից է կախված:

-Կարծում եմ, որ գրառմանս մեջ անդրադարձել էի հնարավոր լուծումներին: Դրանում նշել էի, որ հաճախ ենք ականատեսը դառնում մի երևույթի, երբ հանրային-քաղաքական նշանակալի իրադարձություններից առաջ շարժումների կամ ուժերի ներկայացուցիչները սկսում են նախատել մյուսներին իրենց ցույցին չմասնակցելու, իրենց չաջակցելու, փողոց դուրս չգալու համար: Եվ իրոք, եթե նախաձեռնությունը բավականին ակտիվ է, կրեատիվ է, աշխույժ է, այն չի կարող հաջողություն չունենալ, հնարավոր չէ, որ մարդիկ չմիանան, ցույցերն ու երթերը, նստացույցերը մարդաշատ չլինեն: Բայց,եթե սրան հակառակ սկսում ես մարդկանց նախատել փողոց դուրս չգալու համար, անընդհատ խոսում ես այն մասին, որ «դու փողոցում գործ ես անում, իսկ մյուսները`ոչ», այդ ժամանակ բացասական կարծիքները տվյալ նախաձեռնության վերաբերյալ ավելանում են, իսկ դրա շուրջ մարդկանց թվի սակավությունը վկայում է, որ շարժումը կամ ուժը ինչ-որ բան այնպես չի անում, խնդիրը հստակ չի ձևակերպել, լուծումների առումով պարզություն և հրապարակայնություն չկա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում