Ars Technica-ի փոխանցմամբ` Apple ընկերությունը դադարեցրել է առաջին սերնդի iPad mini-ի վաճառքը: Ընկերության պաշտոնական ինտերնետային խանութից անհետացել է ապրանքին նվիրված էջը: Այն վաճառքի էր հանվել 2012 թվականի հոկտեմբերին:
Ընկերությունը դեռևս նախորդ տարի հայտարարել էր, որ iPad Air 2-ի ու iPad mini 3-ի թողարկումից հետո սարքի վաճառքի գինը նվազել է մինչև 249 դոլարի: 8 ամիս անց առաջին սերնդի մոդելը վերջնականապես հանվեց վաճառքից:
2015 թվականին արդեն իմաստ չուներ առաջին սերնդի iPad mini գնելը: Ըստ էության, այն 9.7 դյույմանի iPad 2-ի փոքրացված տարբերակն է: Վճարելով 50 դոլար ավելի` գնորդը կարող է ձեռք բերել iPad mini 2` Retina էկրանով, որից զուրկ է iPad miniն, և էլ ավելի հզոր պրոցեսորով:










































