Harlem Shake-ի ոճով տեսանյութի ստեղծման համար նախատեսված հավելվածը հայտնվել է Android հիմքով աշխատող սարքերի խանութում:
Ինչպես հաղորդվում է Harlem Shake Creator անվանումով ծրագրի նկարագրության մեջ, անվճար տարբերակը բեռնել են ավելի քան 50 հազար անգամ:
Տեսանյութի ծրագիրը, որ բեռնված է Google Play հավելվածում, առաջարկում է ձայնագրությունների ստեղծման հեշտ եղանակ՝ հայտնի ինտերնետ-մեմի թեմայով:
Harlem Shake հավելվածն ավտոմատ կերպով տեսանյութի վրա է տեղադրում Baauer երաժշտական կոմպոզիցիան ու առաջարկում արդյունքը բեռնել YouTube-ում: Բեռնման համար հասանելի է նաև վճարովի տարբերակը՝ Harlem Shake Creator Pro-ն: 1 դոլար վճարելով՝ օգտատերն ունենում է հավելվածների ինտերֆեյսում առանց գովազդի տեսանյութ ստեղծելու ու արդյունքը սեփական հեռախոսի մեջ պահպանելու հնարավորություն:
Ամերիկացի էլեկտրոնային երաժիշտ Baauer-ի Harlem Shake-ը հայտնի դարձավ 2013 թ. փետրվարին, երբ օգտատերերը YouTube բեռնեցին սեփական տեսահոլովակները, նկարված թրեքի 30 վայրկյանանոց հատվածի սահմաններում: