«Փյունիկ»-ում փորձաշրջան է անցնում բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստան: 25-ամյա հարձակվողն այսօր է միացել թիմին և առաջին մարզումն է անցկացրել առավոտյան:
«Փյունիկ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ փորձաշրջան անցնելու նպատակով վաղ առավոտյան Երևան են ժամանել նաև բուլղարացիներ Յանակի Սմիրնովն ու Լյուբոմիր Գենտչևը:
Երկու ֆուտբոլիստներն էլ ավարտված մրցաշրջանում հանդես էին գալիս Բուլղարիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող Լոկոմոտիվում (Գորնա-Օրյախովիցա):








































