Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Եթե իրավապահները կողմնակալ լինեին, վարորդի որդուն էլ չէին ձերբակալի. Սուրիկ Խաչատրյանի խորհրդական

«Վարորդի որդու ձերբակալությունը, հակառակը, նշանակում է, որ Տիգրան Խաչատրյանն ընդհանրապես մասնակցություն չի ունեցել այդ միջադեպին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Սըդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի շրջանակներում ձերբակալված անձանց ով լինելը արդյոք չի՞ նշանակում, որ մարզպետի որդին ևս նրանց շրջապատից է եղել:

Մարզպետի խորհրդականը համակարծիք չէ, թե վարորդի որդու ձերբակալությամբ փորձ է արվում փրկել Տիգրան Խաչատրյանի կաշին: «ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր անձ ինքն է պատասխան տալիս իր արարքների համար: Եթե վարորդի որդին կամ ուրիշ ինչ-որ մեկն ինչ-որ բան է կատարել, դա ի՞նչ կապ ունի Տիգրան Խաչատրյանի հետ: Եթե Տիգրան Խաչատրյանը մասնակից լիներ այդ միջադեպին, ապա քննչական մարմինները համապատասխան գնահատական կտային կատարվածին»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցության գնահատականը քննչական կոմիտեն արդեն իսկ տվել է:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանն այս գործով անցնում է որպես վկա:

Ինչ վերաբերում է տուժող Հարութ և Մուշեղ Զաքարյանների ծնողների պնդումներին, թե Տիգրան Խաչատրյանն անմիջական մասնակցություն է ունեցել կատարվածին, Հովհաննիսյանը նկատեց. «Դուք բոլորդ դա եք ասում, թե տղայի ծնողները պնդում են, հա պնդում են: Իսկ ինչո՞ւ տղան չի պնդում»:

Մեր դիտարկմանը ի ատասխան, թե նա արտերկրում է, հիվանդանոցում, կորցրել է տեսողությունը, մարզպետի խորհրդականը նկատեց. «Նա ոչ մի ծանր վիճակում էլ չէ, տեսողությունն էլ չի կորցրել: Այդ բոլոր լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Վերջում դատաբժշկական փորձաքննություն է լինելու, և տեսողության իրական չափերը ֆիքսվելու են: Այդ ժամանակ ծնողներն ի՞նչ են ասելու: Ավելի լավ է՝ հիմնվոք պրոֆեսիոնալ քննիչների կարծիքներ վրա»,- նկատեց Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը:

Երբ նկատեցինք, որ քննիչներն ու առհասարակ իրավապահ համակարգը սովորաբար միշտ կողմնակալ են մարզպետի դեպքում, մեր զրուցակիցը նշեց. «Եթե կողմնակալ լինեին, դուք ընդհանարպես հիմքեր չէիք ունենա խոսելու: Եթե կողմնակալ լինեին, վարորդի որդուն էլ չէին ձերբակալի»,- ասաց նա:

Նշենք, որ Գորիսի Սըդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում եղբայրներից Մուշեղ Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը, ինչպես արդեն նշեցինք, Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է:

Ըստ քննչական կոմիտեի՝ ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպին ներկա բոլոր անձանց գործողությունները, մասնակցության աստիճանը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք նաև, որ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում տուժած Հարութ Զաքարյանը կորցրել է տեսողությունը և ներկայումս Մոսկվայի կլինիկաներից մեկում բուժում է ստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում