ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է «Միլան» վերադառնալ: Այսօր «ռոսսոներիներ»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդիպել է 33-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ և հեռախոսազանգով կապ հաստատել Զլատան Իբրահիմովիչի հետ:
Վերջինս նշել է, որ պատրաստ է «Միլան» վերադառնալ և 36-ամյա պայմանագիր ստոագրել ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Միլան»-ն Իբրահիմովիչին 3-ամյա պայմանագիր է առաջարկել տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով: «Ռոսսոներիներ»-ի կազմում հարձակվողը հանդես է եկել 2010-2012 թվականներին:









































