NASA-ն հսկայական պարաշյուտ է արձակել՝ պատմության մեջ ամենամեծ պարաշյուտի փորձարկման շրջանակներում: Այս մասին գրում է BBC-ն:
Մշակողները ակնկալում էին 30 մետրանոց պարաշյուտն օգտագործել Մարսի վրա իջեցվող սարքավորման վայրէջքի ժամանակ:
Երբ պարաշյուտը սարքավորումը բարձրացրել է մթնոլորտի վերին շերտեր, միացել է հրթիռային շարժիչը: Սարքավորումը անջատվելով՝ գերձայնային արագություն է զարգացրել:
Պարաշյուտը նրան պետք է օգներ սահուն կերպով իջնել Երկրի մակերես, սակայն ճիշտ չի բացվել:







































