Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ՖԻՖԱ-ում:
«Եթե ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում հաղթի արքայազն Ալին, ապա ես կարող եմ դառնալ ՖԻՖԱ-ի փոխնախագահը:
Եթե ես ընդգրկվեմ ՖԻՖԱ-ում, ապա խոստանում եմ, որ կկարգավորեմ բոլոր խնդիրները:
Բլատերը հեռացավ, քանի որ վախեցավ ամերիկյան և շվեյցարական ոստիկանությունից»,- հայտարարել է Մարադոնան:







































