«Երիտասարդները մեր հոգևոր զավակներն են: Այս դեպքը մեծ վիշտ պատճառեց ոչ միայն Տաշիրի հասարակությանը, այլև շատերին: Այսպիսի դեպքը աննախադեպ էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տաշիրի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն Գրիգորյանը:
Նշենք, որ հունիսի 6-ին Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է յոթ երիտասարդ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պետհամարանիշի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գևորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը և Երևանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:








































