Հունիսի 7-ին, ժամը 15.00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակա ջրամբար քաղաքացի է ընկել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել 12-ամյա Գ. Ա.-ի դին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










































