Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ դժգոհ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մրցավարի աշխատանքից: Պոգբան, մասնավորապես, կարծում է, որ Դանի Ալվեսը խախտել է կանոնները տուգանային հրապարակում ծավալված պայքարներից մեկի ժամանակ:
Կարծում եմ` մրցավարը մի քանի սխալ թույլ տվեց: Բայց այդպիսին է ֆուտբոլը: Մենք ոչինչ անել չենք կարող:
Մենք փորձում էինք և արեցինք հնարավորը, բայց «Բարսելոնա»-ն ավելի հզոր էր»,- Sky-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը սպասարկում էր թուրք մրցավար Ջյունեյթ Չաքիրը:








































