Թուրքական Demokrat Haber լրատվական գործակալության փոխանցմամբ` քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշն այսօր քվեարկել է Ստամբուլում:
Դեմիրթաշը հույս է հայտնել է, որ հունիսի 8-ին իրենք կհասնեն նոր և ազատ կյանքի. «Մենք արդեն իսկ ավարտել ենք անհանգիստ նախընտրական ժամանակաշրջանը: Նախընտրական քարոզարշավը չանցավ արդար մթնոլորտում:
Այսօր մեր ժողովուրդը քվեատուփի մոտ է: Մենք մեծապես ցանկանում ենք և հուսով ենք, որ ընտրությունների արդյունքը կլինի Թուրքիայի առջև խաղաղ, ժողովրդավարական ճանապարհ բացելը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմիրթաշը բացառել էր խորհրդարան անցնելու դեպքում ԺԴԿ-ի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) միջև դաշինք կազմելու հնարավորությունը:
Հունիսի 5-ին Դիարբեքիրում ԺԴԿ-ի կազմակերպած նախընտրական հավաքի ժամանակ գրանցված խոշոր պայթյուններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Դեմիրթաշին, սակայն վերջինս չի պատասխանել նրա հեռախոսազանգին:








































