Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հրաժարվել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հեռախոսազրույցից՝ միջազգային վարկատուների պարտքը մարելու հետ կապված Աթենքի հետ բանակցություններում զարգացման բացակայության պատճառով: Այս մասին հաղորդում է France Press-ը:
«Հունաստանի վարչապետը հեռախոսազրույցի մասին խնդրել է ժամը 9-ին, սակայն Յունկերը մերժել է՝ նշելով քննարկումներում և Հունաստանի կողմից առաջարկություններում խոստացված առաջընթացի բացակայությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Նոր զարգացում չկա, քննարկելու ոչինչ չկա»,- հավելել է նա:










































