«Մանչեսթեր Յունայթեդ»-ում անհաջողության մատնվելուց հետո «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մեկնաբանել է վարձավճարով «Չելսի» տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
«Ես գիտեմ «Չելսի» տեղափոխությանս մասին շրջանառվող բազմաթիվ լուրերի մասին: Այժմ ինձ անհանգստացնում է միայն Կոլումբիայի հավաքականի խաղը:
Ցանկանում եմ մնալ Անգլիայի պրեմիեր լիգայում: Ապագաս կպարզվի առաջիկա օրերին»,- El Tiempo-ն մեջբերում է Ֆալկաոյի խոսքերը:
Հիշեցնենք` հավանական է, որ Ռադամել Ֆալկաոն «Զենիթ» տեղափոխվի:







































