Իտալական ափային անվտանգությունը բռնել է թուրքական դրոշով նավ, որը Մարոկկոյից տեղափոխում էր 10 տոննա հաշիշ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Meryem նավը բռնվել է Սիցիլիական նեղուցն անցնելու ժամանակ: Եվրոպա ուղևորվող նավի մասին հայտնել էր թուրքական ոստիկանությունը: Դեպքի քննությամբ զբաղվում են երկու երկրների ներկայացուցիչները:









































