Դրամը այս շաբաթվա ընթացքում, ի տարբերություն նախորդ մի քանի շաբաթների, արժեզրկվեց դոլարի նկատմամբ: Շաբաթվա սկզբի դրամի փոխարժեքը (1 դոլար/357.98 դրամ) շաբաթվա ընթացքում օր օրի արժեզրկվեց: Այսօր 1 դոլարը միջինում կազմել է 360.84 դրամ: Միաժամանակ ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 1-ից 5-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,737,638 ԱՄՆ դոլար` 358.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,443,521 ԱՄՆ դոլար` 359.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նշված ժամանակահատվածում իրականացվել էնաև 4,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 359.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:









































