Նյու Յորքից 50 կմ արևելք գտնվող Վայանդա ոչ մեծ քաղաքում հրաձգության արդյունքում 3 մարդ` մեկ տղամարդ և երկու կին են զոհվել և ևս մեկ կին վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Քևին Բեյերը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ կեսգիշերին այն շրջանում, որտեղ ոստիկանության աշխատակիցները հաճախ են գործ ունենում փողոցային հանցախմբերի հետ:
Նշվում է, որ մարդասպանը մոտեցել է ավտոմեքենային, որտեղ գտնվել են 4 ուղևորները, և կրակ է բացել:
Ոստիկանությունը հանցագործին չի ձերբակալել: Սպանության դրդապատճառները հայտնի չեն:







































