Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն անդրադարձել է իր և թիմակիցների՝ Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի արդյունավետ խաղին:
«Դժվար է դիմակայել 3 հարավամերիկացի մրցակիցների, որոնք ունեն այնքան լավ փոխըմբռնում, որքան մենք: Միմյանց շատ լավ ենք հասկանում: Ուրախությունը, որը ես, Մեսսին ու Սուարեսն ապրում ենք միասին, ստեղծում են այս մոգական ֆուտբոլը»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է O Globo-ն:
Հիշեցնենք, որ 2014/15թթ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն դարձել է Լա Լիգայի չեմպիոն ու նվաճել Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում դուրս եկել եզրափակիչ:
Մեսսի-Սուարես-Նեյմար հարձակվողական եռյակը խփել է 120 գոլ՝ սահմանելով ռեկորդ:








































