Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին վաղը` հունիսի 4-ին, կդառնա 40 տարեկան, գրում է Korrespondent.net-ը:
Այժմ Անջելինա Ջոլին, բացի ֆիլմերից, ասոցացվում է նաև երեխաների որդեգրման, Բրեդ Փիթի հետ հավատարիմ ամուսնության և բարեգործության հետ:
Դպրոցում երեխաները մշտապես ծիծաղել են նրա շուրթերի վրա, բայց այդ Անջելինան շատ նիհար էր և կրում եր «սեքոնդ հենդ»-ից հագուստներ:
Իսկ այժմ նա աշխարհի ամենագեղեցիկ կանանցից է:
Անջելինան քաղաքացիական ամուսնությամբ ապրել է 14 տարեկանից: Նախաձեռնությունն ապագա դերասանուհու մորն էր պատկանում:
2014-ին Անջելինա Ջոլին և հայտնի դերասան Բրեդ Փիթն ամուսնացել են: Ըստ ամուսնական պայմանագրի` կնոջը դավաճանելու դեպքում Փիթը կզրկվի երեխաների նկատմամբ համատեղ հոգ տանելու իրավունքից:
Ջոլիի հայրը հայտնի դերասան Ջոն Վոյթն է, ով ամուսնալուծվել է նրա մորից, երբ Անջելինան մեկ տարեկան էր:
1998-ին դերասանուհին բացահայտորեն հայտնեց թմրանյութերից իր կախվածության մասին: Այժմ դրանց բացասաբար է վերաբերվում:
16 տարեկանում Ջոլին կարճատև սիրավեպ է ունեցել մոր զուգընկերոջ հետ, ինչի պատճառով բավականին երկար ժամանակ մոր և դստեր հարաբերությունները սառն էին:
2005-ին Անջելինան հարցազրույցներից մեկում հայտնել է իր բիսեքսուալ լինելու մասին:
Անջելինա Ջոլին կուսությունից զրկվել է դեռևս 14 տարեկանում: Բացի այն, որ նա 3 անգամ ամուսնացած է եղել, նաև մի շարք ամուսնալուծությունների պատճառ է դարձել:
Ջոլին «սանձահարվել է» Բրեդ Փիթի հետ ամուսնության շնորհիվ:




























































