Մադրիդի «Ռեալ»-ը, իտալական «Միլան»-ը և անգլիական «Տոտենհեմ»-ը կհյուրընկալվեն Մյունխենի «Բավարիա»-ին Audi Cup-2015-ի շրջանակներում:
Սույն թվականի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 4-ին և 5-ին, «Ալյանց Արենա»-ում:
Ինչպես հաղորդում է Kicker-ը, կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ը կխաղա «Տոտենհեմ»-ի հետ, իսկ «Բավարիա»-ն՝ իտալական «Միլան»-ի:
Հաջորդ օրը տեղի կունենա եզրափակիչը և երրորդ տեղի համար հանդիպումը:
Հավելենք, որ Audi Cup 2013-ում հաղթող ճանաչվեց Մյունխենի «Բավարիա»-ն:








































