ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները և ռազմական ուժերի փորձագետները կմասնակցեն ՆԱՏՕ-ի ստրատեգիական ռազմական գործընկերության ամենամյա կոնֆերանսին, հայտնում է apsny.ge-ն: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-10-ը Թբիլիսիում: Կազմակերպիչներն են ՆԱՏՕ-ն և Վրաստանի զինված ուժերը:
Ամենամյա միջոցառման ժամանակ ղեկավարները հնարավորություն են ունենում մտքեր փոխանակելու ստրատեգիական հարցերի շուրջ:
ՆԱՏՕ-ի համար հատկապես կարևոր են սերտ կապերի հաստատումը ոչ անդամ երկրների հետ: Կոնֆերանսի 60 մասնակիցներից 20-ից ավելին գործընկերներ են, հայտնել են Պաշտպանության նախարարությունում:
Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես կգան ՆԱՏՕ-ի և Վրաստանի պաշտոնական անձինք, այդ թվում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին:









































