Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղից առաջ մասնակցել է ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպված մամլո ասուլիսին: Իսպանացի մասնագետը խոսել է մրցակցի և թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մասին:
««Յուվենտուս»-ը հիանալի մրցաշրջան է անցկացրել: Եզրափակչին կմոտենանք սովորական տրամադրությամբ: Թիմի ֆուտբոլիստների մեծամասնության համար սա առաջին եզրափակիչը չէ: Պետք է կարողանանք իրացնել մեր պահերը: Խաղացել ենք Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի չեմպիոնների հետ, և ձեռք ենք բերել այսպիսի խաղերին մասնակցելու հիանալի փորձ:
Չեմպիոնների լիգայի գավաթն ընթացիկ մրցաշրջանում մեզ համար կլինի երրորդը: Այսպիսի հիանալի մրցաշրջան «Բարսելոնա»-ն դեռ մեկ անգամ է անցկացրել: Պետք է ապացուցենք, որ կարող ենք հաղթել: «Յուվենտուս»-ը ոչնչով չի զիջում մեզ:
«Յուվենտուս»-ում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը: «Ծեր սենյորա»-ի կազմից կառանձնացնեի Անդրեա Պիրլոյին: Բացի այդ, «Յուվենտուս»-ում հանդես են գալիս հիանալի պաշտպաններ, ովքեր կարողանում են արագորեն գնդակը փոխանցել հարձակվողներին: Ալվարո Մորատան կարողացել է հզորացնել թուրինցիների խաղը, նա գոլային հոտառություն ունի: Չեմ կարող չխոսել նաև Կառլոս Տևեսի մասին, նա բարձրակարգ հարձակվող է:
Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հնարավոր է, որ նաև պատմության լավագույնը: Մեսսին լավագույն է, սակայն նրան օգնում են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները»,- ընդգծել է Լուիս Էնրիկեն:







































