Friday, 19 06 2026
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters

Ընդդիմության միավորման հնարավորությունն ավելի տեսանելի կլինի աշնանը

««Բարգավաճ Հայաստանը» համագործակցում է ընդդիմության հետ, փորձում է միավորվել, փորձվում է կուսակցությունից առանձնացված բեկորները նորից միասնական դարձնել: Նույն կերպ են վարվում նաև մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ չհամաձայնելով մեր այն դիտարկմանը, թե նախկինում սահմանադրական բարեփոխումների խիստ ընդդիմախոս ԲՀԿ-ն իր դիրքորոշումը մեղմացրել և այդ հարցի շուրջ որոշակի գործակցության եզրեր է գտել իշխանությունների հետ:

Լ. Սարգսյանը նաև կարծում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմությանը ծանրագույն հարված հասցվեց, և ընդդիմադիր դաշտը հիմա ամայացած է: «Դա շատ ցավալի է, հատկապես որ ժողովուրդը հիմա կանգնած է լրջագույն խնդրի առջև՝ դա նաև էլեկտրաէներգիայի թանկացումն է, որն իր մեջ սոցիալ-տնտեսական լուրջ վտանգներ է պարունակում: Եվ այսօր չկա այն առաջնորդը, որը կկարողանար լուրջ մասսաներ հանել փողոց ու կանխել էլեկտրաէներգիայի թանկացման գործընացը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքերով՝ քաղաքում և մարզերում անցկացված երթերը մեծ ազդեցություն չեն կարող ունենալ այն որոշման վրա, որն իշխանությունը կկայացնի, եթե որոշի, որ այդ թանկացումն անխուսափելի է:

Լյուդմիլա Սարգսյանը հավելեց նաև, որ ընդդիմության հաջողության միակ երաշխիքը միավորվելն է. «Առանց նախապայմանների, առանց նախկին տարաձայնությունների միավորվելը: Իշխանությունն այսօր, ըստ էության, հակակշիռ չունի: Կան առանձին միավորներ, որոնք որոշ չափով փորձում են արձագանքել բոլոր այն երևույթներին, որոնք մեզ մատուցում է իշխանությունը, բայց դա լուրջ ազդեցություն թողնել չի կարող»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է նախկին քառյակի վերականգնումը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Հնարավոր համարում եմ, եթե ձևավորվի կոնկրետ օրակարգ, համաձայնեցվի և կոնկրետ աշխատանք տարվի: Այդ միավորման գործընթացն ավելի տեսանելի կլինի աշնանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում