Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

«Թող, պտի սպանեմ սրան, սետկա պտի սարքեմ…». հարևանը 20 տարվա 53 հազար դրամ պարտքի համար սպանության փորձ է արել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Գևորգյանի գործի դատական քննությունը:

53-ամյա Անդրանիկ Գևորգյանը նախկինում դատված է եղել, վերջին անգամ 2011 թվականին 4 տարի ազատազրկման է դատապարտվել տուժողի՝ իր հարազատ որդու առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:

Իսկ ներկա գործով Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրված հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Անդրանիկը կալանքի տակ է 2014 թվականի հոկտեմբերի 15-ից:

Իր որդուն, ապա հարևանին վնաս պատճառելու վերաբերյալ Անդրանիկը դատարանում ասաց. «Ինքնասիրության հարց է եղել… Բաներ կան, որ չեն ներվում…»:

Սակայն Անդրանիկը պնդեց, թե հարևանին սպանելու դիտավորություն չի ունեցել. «Եթե սպանելու միտք ունենայի, նրա վիզը վաղուց էի կտրել…»:

Այդ «վաղուցը» սկսվում է 1994 թվականից: Ըստ մեղադրանքի՝ այդ հեռավոր անցյալում Անդրանիկը կոյուղի անցկացնելու համար նախատեսված խողովակ է վաճառել իր հարևան Արմեն Ա.-ին: Հետագայում պարբերաբար պահանջել է խողովակների գումարը, բայց հարևանն էլ մշտապես ասել է, թե ինքը խողովակների գումարը  արդեն վճարել է… քսան տարի առաջ:

20 երկարուձիգ տարի Անդրանիկ Գևորգյանը հարևանի պարտքը չի մոռացել, անվերջ պահանջել է, այդ հողի վրա նրա ու հարևանի հարաբերությունները լարվել են:

2014 թվականի հոկտեմբերի սկզբին Անդրանիկը «քսանամյա» խողովակների գումարը պահանջելու համար գնացել է հարևան Արմենի տուն: Մուտքի մոտ հանդիպել է Արմենի մորն ու քրոջը: Նրանց հետ է վիճել ու հեռացել:

Հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 9-ն անց 30-ի սահմաններում Արմեն Ա.-ն մեկ այլ հարևանի՝ Խաչատուրի հողակտորում, նրա հետ միասին ցանկապատի նորոգման աշխատանքներ է կատարել:

Անդրանիկ Գևորգյանը տեսել է Արմենին, դանակ է վերցրել ու մոտեցել է:

Հին պարտքի պահանջով նա վիճել է Արմեն Ա.-ի հետ, վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, սպանելու դիտավորությամբ դանակով երեք հարված է հասցրել Արմեն Ա.-ի կենսական կարևոր օրգաններին, նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Սակայն սպանելու դիտավորությունը չի կարողացել իրագործել իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ հարևան Խաչատուրը միջամտել է, Անդրանիկի թևից բռնել ու մի կողմ է հրել՝ կանխելով նրա հետագա հարվածները՝ ուղղված Արմեն Ա.-ին:

Միջադեպի ընթացքում Արմեն Ա.-ն ինքնապաշտպանական նկատառումներով քաշքշել է Անդրանիկ Գևորգյանին, քերծվածքներ ու արյունազեղումներ է պատճառել , որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Արմեն Ա.-ի գործողությունները գնահատվել են իրավաչափ, քանի որ ուղղված են եղել իր կյանքի պաշտպանությանը:

Դատարանում Անդրանիկ Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել  հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Նա հայտնել է, թե 1990-ական թվականներին ինքը չուգունե խողովակներ էր ձեռք բերել կոյուղի անցկացնելու համար: Մի քանի խողովակներ ավելացել էին: Հարևան Արմենը խնդրել է, որ այդ ավելացած խողովակներն իրեն վաճառի: Ինքն էլ վաճառել է, բայց խողովակների արժեքը՝ 53 հազար դրամը, Արմենն այդպես էլ իրեն չի տվել, անընդհատ խաբել է:

2014 թվականի հոկտեմբերի սկզբին ինքը փողոցում հանդիպել է Արմենին, հարցրել է, թե խողովակների գումարը ե՞րբ է տալու: Արմենը չի պատասխանել, մտել է տուն, հետո տանից գոռացել է, թե ինքն այդ գումարը չի վճարելու: Այդ պահին տանից դուրս են եկել Արմենի մայրն ու քույրը, պահանջել են, որ ինքը հեռանա:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ինքը տանից վերցրել է մի բաժակ սուրճ, մի հատ դեղձ, դանակ, որ դեղձը մաքրի, ու գնացել է բակ: Նկատել է, որ Արմենը հարևանի հողակտորում բահով գործ է անում: Ինքը մոտեցել է նրան ու հարցրել է, թե նախորդ անգամ ինչո՞ւ էր մորն ու քրոջն ուղարկել իր վրա:

Արմենն ասել է, թե գումար չունի տալու: Նա ձեռքի բահը բարձրացրել ու դեպի իրեն է եկել, որ հարվածի:

Ինքը բռնել է նրա ձեռքը: Արմենը հրել է իրեն, ինքն ընկել է գետնին, Արմենն էլ՝ իր վրա:

Արմենը բռնել է իր պարանոցից, փորձել է խեղդել, ինքն իր ձեռքի դանակով երկու-երեք անգամ հարվածել է Արմենին, որ նա իրեն բաց թողնի: Այդ պահին մոտեցել է Խաչատուրը, Արմենին հեռացրել է իր վրայից: Ինքը ոտքի է կանգնել ու հեռացել:

Դանակը ձեռքին քայլել է Դիմիտրովի փողոցի կողմը, դանակը նետել է շենքերից մեկի նկուղը: Այդ ժամանակ մոտեցել են ոստիկանները, իրեն բերման են ենթարկել ոստիկանություն:

Նույն օրն ինքը իրավապահների հետ գնացել է Դիմիտրովի փողոց, մատնացույց է արել դանակը, որը փաթեթավորվել ու վերցվել է:

Տուժողը հայտնել է, որ Անդրանիկը ամեն հանդիպման ժամանակ պահանջում էր վճարել այն գումարը, որն ինքը վճարել էր դեռ 1994 թվականին:

Դեպքի օրը Անդրանիկը մոտեցել է, նույն գումարի վերաբերյալ դարձյալ վիճել է իր հետ ու մոտը եղած դանակով մի քանի հարված է հասցրել իրեն: Հարվածների ընթացքում իրենք գրկախառնվել են: Ինքը փորձել է իրենից «հեռվացնել» Անդրանիկին, բայց չի կարողացել:

Այդ ժամանակ միջամտել է Խաչատուրը, նրան հաջողվել է Անդրանիկին մի կողմ հրել: Անդրանիկը չի հանդարտվել: Նա փորձել է նորից հարձակվել իր վրա, ասել է. «Թող, պտի սպանեմ սրան, սետկա պտի սարքեմ, էղածդ՝ յոթ գրամանոց գյուլլայա»:

Բայց Խաչատուրը կարողացել է Անդրանիկին հեռացնել, կանխել նրա հետագա հարձակումները, նա չի թողել, որ Անդրանիկը մոտենա ու նոր հարվածներ հասցնի:

Ինքը նկատել է, որ իր որովայնից արյուն է հոսում: Ասել է Խաչատուրին, նա իրեն տեղափոխել է հիվանդանոց:

Վկա Խաչատուրը տվել է տուժողի ցուցմունքին համահունչ ցուցմունք: Հայտնել է, որ դեպքի օրը Արմենն իրեն օգնում էր՝ իր հողակտորի ցանկապատը նորոգելու հարցով:

Ինքը մետաղե ամրաններ բերելու համար մտել է ավտոտնակ: Երբ վերադարձել է, տեսել է, որ Անդրանիկը մոտեցել է Արմենին, երկու անգամ խփել է, ու նրանք գրկախառնվել են: Անդրանիկն այդ պահին մեջքով էր կանգնած, իրեն սկզբում թվացել է, թե Անդրանիկը ձեռքով է խփում Արմենին:

Ինքը վազելով մոտեցել է, Անդրանիկի ձեռքից բռնել, մի կերպ բաժանել է նրանց:

Անդրանիկն ընկել է գետնին, վեր է կացել, առաջ է եկել, որ նորից հարվածի Արմենին: Միաժամանակ նա սպառնացել է՝ ասելով. «Թող, սպանելու եմ սրան, վիզը ոլորելու եմ, սետկա եմ սարքելու»: Ինքը բռնել է նրան, չի թողել, որ հարձակվի:

Բաժանելու ժամանակ է նկատել, որ Անդրանիկի ձեռքին դանակ կա, որը նա թաքցրել է բաճկոնի տակ ու փախել է:

Արմենն ասել է, որ որովայնից արյուն է հոսում, ինքը հասկացել է, որ նա դանակով վնասվածքներ է ստացել, ու նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:

Վկան ասել է, թե իր կարծիքով՝ եթե ինքն այնտեղ չլիներ, Անդրանիկը կսպաներ Արմենին:

Ինքն Արմենի ձեռքին բահ չի տեսել: Արմենն ու Անդրանիկը գրկախառնված կանգնած են եղել, նրանք գրկախառնված գետնին չեն ընկել: Արմենը չի բռնել Անդրանիկի պարանոցից, չի փորձել նրան խեղդել: Ինքն է մի կերպ Անդրանիկին «անջատել» Արմենից. ձեռքը դրել է Արմենի կրծքավանդակին ու Անդրանիկի ուսից քաշելով՝ պոկել է Արմենից: Այդ ժամանակ է Անդրանիկն ընկել գետնին: Վեր է կացել ու նորից փորձել է հարձակվել Արմենի վրա: Արմենը վախեցած ու գույնը գցած էր…

Արմենի հարազատները ևս պնդել են, որ քսան տարի առաջ են վճարել Անդրանիկին կոյուղու խողովակների գումարը…

Ընդհանուր իրավասության դատարանը Անդրանիկ Գևորգյանին մեղավոր է ճանաչել սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 11 տարի 3 ամիս ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում