ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, կազմակերպության կոնգրեսի ժամանակ նախագահական հերթական ընտրություններից առաջ ունեցած ելույթում նշել է, որ ՖԻՖԱ-ն չի կարող վերահսկել բոլոր մարդկանց, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆուտբոլի հետ:
«Ձերբակալված մի քանի անձինք ամբողջ ՖԻՖԱ-ն չեն: Նրանք մարդիկ են, որոնք մոռացել են, որ սա թիմային մարզաձև է և պետք է շարժվել դեպի ընդհանուր նպատակ:
Պետք է խոստովանեմ, որ նախագահը պատասխանատու է ամեն ինչի համար, բայց պետք է այդ պատասխանատվությունը կիսի մյուս ղեկավարների ու կազմակերպության բոլոր անդամների միջև:
Բեկումնային պահ է: Չենք կարող անընդհատ վերահսկել բոլոր անձանց, որոնք այս կամ այն կերպ կապված են ֆուտբոլի հետ: Ունենք 209 ֆեդերացիա, 1.6 մլրդ մարդ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն ֆուտբոլի հետ»:







































