Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է մասնակցել Իսպանիայի Գավաթի եզրափակչի` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կարողացել է մասնակցել թիմի մարզումներին առանց բժիշկների թույլատրման:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:







































