Անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարող է մեկնարկել «Լոս Անջելես Գելեքսի»-ի կազմում հուլիսի 11-ին, Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության մեքսիկական «Ամերիկա»-ի դեմ խաղում:
«Ակնկալում ենք, որ Ջերարդը խաղադաշտ դուրս կգա հուլիսի 11-ին: Մենք դեռ ստույգ չենք որոշել նրա մեկնարկի օրը:
Սթիվենը մի քանի մարզում կանցկացնի, այնուհետև կորոշենք, կկարողա՞ արդյոք նա խաղալ: Կարծում եմ` նա պատրաստ կլինի աշխատանքի»,- «Գելեքսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է թիմի գլխավոր մարզիչ Բրյուս Արենի խոսքերը:










































