Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Հայաստանը պետք է Իսլամական պետության հետ շփվելու խողովակներ գտնի

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային կենտրոնի փորձագետ, արաբագետ Հայկ Քոչարյանը:

 

-Պարոն Քոչարյան, այն, ինչ տեղի է ունենում Մերձավորարևելյան կամ Միջերկրածովյան ողջ տարածաշրջանում, բավականին հետաքրքիր զարգացումների մասին է խոսում: Հետաքրքիր է իմանալ այս սրընթաց փոփոխությունները՝ իսլամական պետության առաջխաղացումների, սիրիական բանակի նահանջի, իրաքյան բանակի ոչ համարժեք արձագանքը, նաև կոալիցիոն ուժերի պասիվությունն այն դեպքում, երբ ունեին ակտիվ գործողությունների շրջան, որևէ տրամաբանության ենթարկվո՞ւմ է թե՞ ոչ. Երևանից ինչպե՞ս է այդ ամենը երևում: Ձեր ընկալումներում կա՞ գործողությունների մշակված սցենար, որը կարող է հստակ պատկեր ներկայացնել:

-Դժվար է հստակ քարտեզ գծել, բայց պատկերը որոշ չափով տեսանելի և գնահատելի է: Ձեր հարցադրման մեջ նշեցիք, թե ինչպես է երևում այդ ամենը Երևանից: Մեր կենտրոնում վերջերս հրատարակեցինք իսլամական պետության հետ կապված ժողովածու, որտեղ մոտ տասը փորձագետ փորձել են խնդրին տարբեր դիտանկյունից նայել:

-Հարավկովկասյան տարածաշրջանում ի՞նչ վտանգներ կան Թուրքիայի, Իրանի կողմից. ինչո՞ւ չէ նաև գիտենք, որ իսլամական պետությունը կապեր ունի նաև Հյուսիսային Կովկասում, վտանգները որո՞նք են:

-Առաջին հերթին այն, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ընդամենը 700 կմ հեռավորության վրա է: Երկրորդը՝ ունենք մուսուլմանական բնակչությամբ հարևաններ, որտեղից այս ծայրահեղ արմատական պետության գործողություններում օրեցօր շատանում է, այդ մարդիկ մի օր հետ են գալու: Ցանկացած բռնատիրական ռեժիմ, որ ունենք ոչ դեմոկրատական հարևանությամբ, փորձելու են ուղղորդել այդ ուժը, որ չվնասի իրենց պետությանը, իսկ ուղղորդելու համար արտաքին թշնամին լավ կերպար է, որին կարող է ուղղել: Մենք ունենք չլուծված ղարաբաղյան կոնֆլիկտ, և վտանգ կա հենց այդ տեսանկյունից, այդ ուժը կարող է այնտեղ կիրառվել: Բայց դա դեռ առաջին վտանգներից չէ:

-Իսլամական պետության թիրախներից է նաև Ռուսաստանը:

-Այո, նաև եթե նայեք ճառերից՝ խալիֆի, հետագայում նաև մյուս առաջնորդների, փորձում են վերականգնել խալիֆայությունն իր սահմաններում: Եթե նայեք պատմական անդրադարձը, բավականին մեծ տարածքներ են՝ հասնում է մինչև Կովկաս, այսինքն՝ բոլորս այդ թիրախի մեջ ենք: Եթե գործողություններ չիրականացնենք, ոչինչ չնախաձեռնենք՝ այդ օրը կգա:

-Ի՞նչ գործողություններ եք Դուք պատկերացնում:

-Այսօր առաջնահերթը արդեն կոնֆլիկտի սկզբից խոսվում էր այն մասին, որ ունենք շատ լուրջ համայնք Սիրիայում, և այդ համայնքը վտանգի տակ է: Սկզբնական շրջանում քննարկվեց, տարբեր առաջարկներ հնչեցին անելիքների վերաբերյալ: Ես չեմ տեսել՝ դրանից ինչն է իրագործվել: Հիմա պետք է փորձ արվի լուծել անվտանգության հարցը այն հայերի, որոնք այսօր Հալեպում են. Հալեպը գրեթե շրջափակման մեջ է, գրեթե մի փոքր ճանապարհ էմնացել դեպի Լիբանան:

Հետաքրքիր է, որ Հալեպում մնացել են այն հայերը, որոնք չքավորության մեջ են, այսինքն՝ միջոցներ չունեն քաղաքը լքելու, առանց արտաքին օժանդակության չեն կարող: Մենք խոսում ենք մոտավորապես 20 հազար հայերի մասին, կարո՞ղ ենք ասել, որ համայնքի գոյությունն այլևս անցյալում է:

-Չէի ուզենա այդպես ասել, որ անցյալում է, բայց լուրջ վտանգի տակ է. շատ մշակութային և պատմական կենտրոններ վնասված են, հայության ունեցվածքը վնասված է, այդ թաղամասերը հենց այն գիծն են, որտեղ տեղի են ունենում բախումները: Եթե իսլամական պետությունը այդ թաղամասում առաջխաղացում ունեցավ, ենթադրենք՝ մի գեղեցիկ օր էլ կարողացանք ետ վերցնել, այնտեղ ոչինչ մնացած չի լինի: Երկու պարագայում էլ հարցը լուրջ է՝ կորցնում ենք, չունենք: Այստեղ լուրջ հարց կա մարդկանց կյանքը փրկելու վերաբերյալ, սիրիահայության մեջ միանշանակ տեսակետ չկա. մի մասը գտնում է, որ խուճապի մատնվելը դեռ վաղ է, մյուսն էլ օգնության է կանչում: Այստեղ լուրջ քննարկումներ անելու կարիք կա:

-Կա՞ արդյոք միջազգային կազմակերպությունների հասկացողությունն ու ընկալումը՝ իրավիճակի լրջության հետ կապված: Սա սոսկ հայկական համայնքների կամ հայկական սփյուռքի գործը չի կարող դիտվել:

-Այն հատվածը, որը մեզ՝ հայերիս և հայությանն էր վերաբերվում, այդ մասով խոսեցինք, բայց կոնֆլիկտն իր հետևից թողել է մեծ թվով զոհեր և փախստականներ: Եթե միայն ՄԱԿ-ի տվյալները վերցնենք, թե որքան երեխա կա փախստականի կարգավիճակում, մոտ երկու միլիոն են, որոնցից կես միլիոնը ծնողների հետ չեն՝ կամ կորցրել են, կամ մահացել են. այս երեխաները վաղն ի՞նչ են դառնալու: Այն տարածքներում, որտեղ իսլամական պետությունը վերահսկողություն է սահմանել, փորձել է վերաբացել դպրոցներ, որտեղ ուսուցում է տալիս. ճիշտ է, ծրագրից հանվել են ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, փոխարենը՝ ղուրանագիտություն և այլ… Դպրոցներն էլ աշխատում են միայն արական սեռի ներկայացուցիչների համար. պատճառն այն է, ոչ չկան դեռ կրթություն ստացած կանայք, որ աղջիկների համար դպրոց բացեն: Վերցնում են հիմնականում այն ուսուցիչներին, որոնք նախկինում դասավանդել են, վերապատրաստում են և համոզվում, որ տիրապետում են իսլամի՝ իրենց մեկնաբանած տարբերակին: Այն խնդիրները, որոնց բախվելու ենք հետո, սրանց համեմատ դեռ ծաղիկներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում