Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ծավալուն հարցազրույց է տվել terrikon.com-ին, որում խոսել է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարայանի ցուցադրած խաղից:
-Կարելի՞ է ասել, որ առաջին քառորդ եզրափակիչ հանդիպումից հետո «Շախտյոր»-ը կարողացավ ուղղել սխալները:
-Անշուշտ: Կարող եմ Մխիթարյանի օրինակով ապացուցել: Իսպանիայում նա շատ սխալներ գործեց, նույնիսկ բաց թողած գոլերից մեկի անմիջական մեղավորն էր: Մենք շատ ենք խոսել նրա հետ այդ մասին և ֆուտբոլիստը ճիշտ եզրակացություններ էր արել: Դոնեցկում Մխիթարյանը առանձնակի ուշադիր էր խաղում, չէր սխալվում և ստիպում էր մրցակցին սխալվել: Հուսալիորեն փակել էր իր տարածքը, տեղին էրդիմում դրիբլինգի և անընդհատ արագություն էր հաղորդում խաղին: Շատ եմ ցավում, որ նա գոլի հեղինակ չդարձավ: