ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանն «առավել ագրեսիվ դիրքորոշում է ընդունում» Ուկրաինայի հարցով: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը այցով Մոսկվա է ժամանել: Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Նուլանդի հետ բանակցություններն արդյունավետ են եղել, բաց և բավականին անմիջական: Նուլանդն ինքը բանակցություններն անվանել է մանրամասն, հանգամանալից և պրագմատիկ: