Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը վստահ է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ապագայում կգլխավորի մյունխենյան ակումբը: Բեկենբաուերը միշտ բարձր է գնահատել Կլոպին որպես մասնագետ:
«Կարծում եմ` ապագայում Կլոպը կգլխավորի «Բավարիա»-ն: Բայց դրա համար շատ ժամանակ է հարկավոր: Նա պետք է ազատ լինի և պատրաստ՝ ընդունելու այդ մարտահրավերը»,- tz-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքերը:
«Բավարիա»-ն գլխավորելու հնարավորության վերաբերյալ հարցին Կլոպը պատասխանել է, որ լիովին պատկերացնում է իրադարձությունների նման զարգացումը:








































