ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը չգիտի՝ քաղաքացին երբ կսկսի զգալ տնտեսական աճի հետևանքը:
Այսօր ԱԺ-ում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ի վերջո գիտեք, թե տնտեսական աճն այս տարի ինչքա՞ն է լինելու: Անցած տարի այլ թիվ ասացիք, բայց իրականում այլ ցուցանիշ արձանագվեց, վերջինս նշեց. «Միշտ էլ էդպես է լինելու, որովհետև մենք անընդհատ տնտեսական նոր իրողության մեջ ենք: Հիմա դուք կարո՞ղ եք կանխատեսել, թե վաղն ինչ տնտեսական իրողություն կունենանք»:










































