Հարյուրավոր մարդիկ մասնակցել են Ստամբուլում կիրակի կայացած ցույցին՝ Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելու պահանջով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ցուցարարները հավաքվել էին Ստամբուլի պատմական Սուլթանահմեթ շրջանում տեղակայված տաճարի մոտ։ Նրանց ձեռքի ցուցապաստառներին գրված է եղել. «Սուրբ Սոֆյայի տաճարը պետք է վերաբացվի որպես մզկիթ», հնչեցվել են նաև իսլամիստական կարգախոսներ։ Ցույցը կազմակերպվել էր Թուրքիայի մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից։







































