Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական ռեկորդն է սահմանել:
Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանը «արքայական ակումբ»-ի 34-ամյա դարպասապահը 334-ի է հասցրել Պրիմերայում իր հաղթանակների քանակը: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր դարպասապահ Անդոնի Սուբիսարետային (333 հաղթանակ Պրիմերայում), ով հանդես է եկել «Ատլետիկ»-ի, «Բարսելոնա»-ի և «Վալենսիա»-ի կազմում:
Լավագույնների եռյակը եզրափակում է «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը, ով Իսպանիայի առաջնության շրջանակներում 327 հաղթանակ է տարել:







































